Բոինգ 727-ը վերածվել է հյուրանոցի (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ցնցող Costa Verde հյուրանոցը գտնվում է Կոստա Ռիկայում: Այս վայրն ունի ոչ միայն յուրահատուկ դիրք, այլև էկոլոգիապես մաքուր է:
Հյուրանոցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ձևափոխված Բոինգ 727 ինքնաթիռ է, որն արտադրվել է 1965 թվականին: Գրեթե բոլոր չվերթների ժամանակ այն հատել է Ատլանտյանը: Նախկինում այն օգտագործվել է Հարավաֆրիկյան ավիաուղիների կողմից մոտ 10 տարի, իսկ այսօր հանդիսանում է Կոստա Ռիկայի լավագույն հյուրանոցներից մեկը:
Հյուրանոցն ունի յուրօրինակ ինտերիեր, որը հիմնականում պատրաստված է կոստառիկյան տեքու փայտից: Արտաքուստ, ուշագրավ ոչինչ չկա: Հյուրանոցի հարմարավետությունը կայանում է վերջին տեխնոլոգիաններով կահավորված սենյակների մեջ:
Զբոսաշրջիկների համար ավելի շատ հարմարավետություն ստեղծելու համար կտրել են ինքնաթիռի թևերը: Դրանց փոխարեն տեղադրված են հարմարավետ պատշգամբներ, որտեղից բացվում է բնության, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան հրաշալի տեսարան:
Շարունակությունը` այստեղ: