Ժողովրդի գրպանից գողանալով` թալանին վերջ չի տրվում.«Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյան
Интервью«Ո´չ, թալանին» նախաձեռնության տարբեր անդամների սկսել են հետապնդել և անգամ սպառնալիքներ են հնչել նրանց հասցեին: Ինչպես հայտնում է Orer.am-ը, այս մասին այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասել է «Ո´չ, թալանին» նախաձեռնության համակարգող խոորհրդի անդամ Սոֆյա Հովսեփյանը.
«Ուզում եմ ասել, որ եթե անգամ կարողանան որոշ անձանց վախեցնել, ժողովրդին չեն կարողանալու: Ունենք մի ժողվուրդ, որ ամեն վայրկյան կարող է ինքնակազմակերպվել, և պահանջել վերջ տալ թալանին»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամները ներկայացրին այն քայլերը, որով զբաղված են եղել այս ողջ ընթացքում: Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ նամակներ են ուղարկել էլեկտրաէնեերգիայի թանկացման հետ առնչվողղ տարբեր կառույցների ու ստացել են պատասխաններ, որոնք, սակայն, չեն բավարարում իրենց.
«Կառավարությանն ուղղված նամակում հարց էինք ուղղել, թե ինչ միջոցներով է տեղի ունենալու աուդիտը, մեզ պատասխանել են, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի միջոցներով: Հարցրել էինք նաև, թե ինչ միջոցներով է լինելու սուբսիդավորումը, պատասխանել էին, որ դեռ պարզ չէ, սակայն մի քանի օր անց իմացանք, որ Որոտանի վաճառքից գոյացած գումարով է լինելու, այսինքն՝ նորից ժողովրդի գրպանից: Չեն ուզում հասկանալ, որ Ժողովրդի գրպանից գողանալով թալանին վերջ չի տրվում: Վարչապետը մուկն ու կատու է խաղում ժողովդրի հետ: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ ամենախորամանկ մուկը անգամ հեշտությամբ է ընկնում թակարդը: ՀԷՑ-ին ուղարկել ենք նամակ, որով խնդրել ենք նշել այն 10 ուղղություննեերը, որով ամենաշատն են կորուստներ լինում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- հայտնում է նախաձեռնության անդամը:
Բանախոսներից Տիգրան Մարտիրոսյանն էլ նշեց, որ սուբսիդավորմամբ ունենք մի փոքր ձեռքբերում.
«Չնայած պահանջն ամբողջովին չի կատարվել, բայց սուբսիդավորմամբ ունենք մի փոքր ձեռքբերում՝ շղթայական թանկացումներ տեղի չեն ունենա»:
Խոսելով աուդիտի մասին՝ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ օրենքով ՀԷՑ-ը կարող է չտրամադրել որոշ տվյալներ.
«Տարբեր մասնագետների կարծիքներ լսելով՝ մենք հասկացանք, որ ՀԷՑ-ը, լինելով փակ բաժնետիրական ընկերություն, կարող է չտրամադրեել ամբողջ տվյալները: Չեն կարող գործունեության ամբողջ տվյալները պահանջել և խորը տեխնիկական ուսումնասիրություն անել: Շատ հանգիստ, օրենքի սահմաններում կարող են չտալ և ենթադրաբար կտրամադրեն այն տվյալը, որը պետք է հանրությանը համոզելոու համար, դրա համար որոշեցինք աուդիտի ճանապարհով չգնալ»,- ասաց բանախոսը:
Բանախոսներից Ռիմա Սարգսյանը կարևորեց այս կառույցների հետ առնչվելը.
«Այս կերպ կարող ենք տեսնել, թե տվյալ կառույցին որքանով է հետաքրքրում մեր բարձրացրած հարցերը»,- ասաց նա:
Խոսելոով հետագա քայլերի մասին՝ Սոֆիա Հովսեփյանն ասաց, որ նրանք ունեին սթափվելու հնարավորություն, բայց չսթափվեցին.
«Պայքարը շարունակվում է, մեր քայլերը կախված են նրանից, թե ինչ քայլեր կանեն նրանք: Մանրամասներն այս պահին չենք հայտնի»,- հավելեց նախաձեռնության անդամը՝ տեղեկացնելով, որ շուտով գործարկվելու է նախաձեռնության պաշտոնական կայքը ու իրենց հետագա քայլերը լինելու են օրինականության սահմաններում:
Անժելա Պողոսյան