Ուկրաինայի արեւելքում հակամարտության զոհ Է դարձել առնվազն 3 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարությանը:   Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել Էր, որ ապրիլի կեսից մինչեւ օգոստոսի 27-ը Ուկրաինայում սպանվել են ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչներ, եւս շուրջ 6 հազարը վիրավորվել են:   Կիեւի իշխանություններն ապրիլից ուժային գործողություն են իրականացնում Ուկրաինայի արեւելքում, որն ուղղված Է տարածաշրջանի՝ փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: