ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը
ОбществоՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարան ստացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երեւանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն: