Օդեսայում կրոնական գիտաժողովի ժամանակ կարեւորվել է հայ եկեղեցու դերը
ОбществоՕդեսայում «Կրոնական ազատության հարցերը» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը:
Ինչպես փոխանցեցին Ուկրաինայի հայ համայնքից, գիտաժողովի ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը: Պատմաբանը ներկաների ուշադրությանն է հրավիրել հայկական եկեղեցու բազմազանությանը, նրա ստեղծման փուլերին եւ այն դժվար ժամանակաշրջաններին, որ ունեցել է հայ առաքելական եկեղեցին:
Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին: Կարճժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ չկայինհայկական եկեղեցիներ։
2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ունի պաշտոնապեսգրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում,Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։