Բեքհեմների, Քեյթ Միդլթոնի, Թոմ Քրուզի, Քեթրին Զետա Ջոնսի եւ մյուսների “հոլիվուդյան” ժպիտի գաղտնիքները (լուսանկարներ)
LifestyleԽենթացնող, հմայիչ ժպիտն ու ճերմակ, առողջ ատամնաշարը հայտնիների մենաշնորհը չէ:): Հոլիվուդյան ժպիտի սեփականատեր “աստղերը” կփաստեն, որ ծուռ ատամներ ունենալը դեռ դժբախտություն չէ. իրենք էլ ժամանակին դիմել են ատամնաբույժի օգնությանը, բայց կան նաեւ բազմաթիվ բացառություններ :):
Ռոք-արքայադուստր Ավրիլ Լավինը մշտապես անկաշկանդ ժպիտներ է պարգեւում իր երկրպագուներին ու կարծես ատամնաբույժի դիմելու մտադրություն էլ չունի:): Մայք Թայսոնի լայն ժպիտից շատերի կարծիքով բարություն է ծորում, սակայն որոշ ատամների բացակայությունն ու գույնը նաեւ հակառակ տպավորություն են ստեղծում:):
Դերասան Սթիվ Բասկեմին հավակնում է արժանանալ “Հոլիվուդի վատագույն ժպիտ” կոչմանը: Դերասանն այժմ հանդես է գալիս որպես ռեժիսոր եւ, հավանաբար, զբաղվածության պատճառով ժամանակ չի ունենում ատամները խնամելու համար:):
Քրիստեն Դանստը, ինչպես եւ ճապոնացիները, կարծում է, որ ծուռ ատամները սեքսուալության նշան են: Հենց դա է պատճառը, որ դերասանուհին հրաժարվել է փոխել ատամնաշարը:
Թոմ Քրուզի ժպիտը խենթացնում է գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչների: Կարծում ենք, նախկին ատամներով դերասանը երբեւիցե նման հաջողության չէր հասնի:): Երգչուհի Շերիլ Քոուլը եւս զբաղվել է գեղեցիկ ատամնաշար ունենալու հարցով:
Եթե համեմատենք Վիկտորիա Բեքհեմի` 1990-ականների եւ ներկայիս ժպիտը, ակնհայտ է դառնում ատամնաշարը շտկելու համար կատարված միջամտությունը:): Դիզայների ամուսինը` Դեւիդ Բեքհեմը, եւս այցելել է ատամնաբուժական կլինիկա:
“the New republican” ամսագրի շապիկը վերջերս զարդարում էր Քեթրին Միդլթոնի` ֆոտոշոփված լուսանկարը: Ծաղրի առարկա էին դարձել Քեյթի ատամները: Անգլիացիները հայտնի են իրենց վատ ատամնաշարով, չնայած` Քեթրինն ունի գեղեցիկ, սպիտակ ու խնամված ատամներ:
Աղբյուր՝ Bravo.am





