Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտան
КультураԼիբանանի հանրահայտ մշակութային իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին հայ արվեստագետները հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգ ա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մաեստրո Թոփչյանը տեղեկացրեց, որ Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող իրադարձությունն ամենամեծ արվեստի փառատոններից է:
«Հրավիրված ենք նրանց կողմից: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի Սպարտակ սյուիտը, Բրամսի
Այժմ Ֆիլհարմոնիկը և երգչախմբերն ակտիվորեն պատրաստվում են կարևորագույն ելույթին: «Արմենպրես»-ը մասնակցեց երաժիշտների և երգիչների փորձին:
«Շատ լավ եմ գնահատում փորձերը, շատ լավ աշխատում ենք: Վստահ եմ` շատ լավ կնվագենք»,-հավելեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:
Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):