Կամ Լիլիթ Հովհաննիսյանն ավելի հայտնի է,քան ռուսական հայտնի աստղերը, կամ էլ նրա դիտումները կազմակերպվել է մեր ընտրությունների պես
БлогՀարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր վերջապես փորձեցի նայել Լիլիթ Հովհաննիսյանի լայն քննարկման արժանացած վերջին երգը, մտա իր յութուբյան Էջ, ու... Ինձ ավելի շատ ուրիշ հարց հետաքրքրեց, ես կասեի շատ հետաքրքրեց: Նայում եմ իր ներբեռնած տեսահոլովակների դիտելիությունների քանակը ու ոչ մի կերպ չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ, մի՞թե հնարավոր է: Հոլովակների մեծ մասն ունեն 6 միլիոնից ավելի դիտումներ: 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում 6 միլիոնից ավել դիտում: Մտածեցի գուցե օրինաչափ է և փորձեցի ստուգել ռուս հայտնի էստրադային երգիչների հոլովակների դիտելիությունները,օրինակ Լեպսի ամենահիթային երգերի դիտելիությունը տատանվում էր 5-11 միլիոնի սահմաններում, իսկ Անի Լորակի հետ դուետի դիտումները հասել են 30 միլիոնի: Մելաձեինը ու Ստաս Միխայլովինը էլի միջինացված ցուցանիշով Լեպսից մի քիչ պակաս էին 3-5 միլիոն, որոշ հոլովակներինը հասնում էր մինչև 11 միլիոն: 150 միլիոն բնակչություն ունեցող երկրի ամենապահանջված երգիչների,որոնց լսում են նաև ամբողջ սոց ճամբարի ու Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, դիտումները փաստորեն ավելի քիչ են քան մեր 3 միլիոնանոց երկրինը: Ժողովուրդ ախր շատ տարօրինակ է էլի,ես Լիլիթ Հովհաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, Աստված իրեն երկար կյանք ու առողջություն տա,բայց մեկ է ինձ մնում է հետևություն անել մեր Լիլիթը ավելի հայտնի է Քան Լեպսը, Անի Լորակը, Մելաձեն, Ստաս Միխայլովը կամ իր հոլովակների դիտումները կազմակերպվել է մեր ընտրությունների պես:
