Երգչուհի Գվեն Ստեֆանին եւ երաժիշտ Գեւին Ռոսդեյլն ապահարզան են տվել գրեթե 13 տարվա ամուսնությունից հետո
LifestyleԱմերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գեւին Ռոսդեյլը, ապահարզան են տվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին, ամուսնալուծության փաստաթղթերը տրվել են Կալիֆոռնիայի նահանգի դատարաններից մեկը:
Կից փաստաթղթերում 45-ամյա Ստեֆանին նշել Է, որ ամուսնալուծության պատճառն «անհաղթահարելի տարբերություններն» են: Հռչակավոր զույգը, որը երեք համատեղ երեխա ունի, ապրում Էր Լոս Անջելեսում: Նրանց ամուսնությունը շարունակվել Է ավելի քան 12 տարի:
«Թեեւ մենք ընդունել ենք բաժանվելու փոխադարձ որոշում, մենք մնում ենք մեր երեխաների ծնողները եւ համատեղ կշարունակենք նրանց դաստիարակել երջանիկ եւ առողջ պայմաններում»,- նշված Է Ստեֆանիի եւ Ռոսդեյլի համատեղ դիմումի մեջ:
No Doubt խմբի մեներգչուհի Ստեֆանիի անձական կարողությունը հասնում Է 80 միլիոն դոլարի, իսկ բրիտանական Bush ռոք-կոլեկտիվի ֆրոնտմեն 49-ամյա Ռոսդեյլինը՝ 35 միլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: