Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի շատ են սկսել դիմել դատարան

Վերջին տարիներին ացելացել են աշխատանքային իրավունքի պաշտպանության գործերով հայցերը դատարան, այսինքն` մարդիկ սկսել են կարևորել նաև աշխատանքային իրավունքը և այդ իրավունքի խախտման դեպքում դիմում են դատական ատյաններին: Ինչպես լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը, դատարան դիմելու դեպքերի շատացման երեք պատճառ կա: «Առաջինը, որ մարդիկ դարձել են ավելի իրազեկված, քան նախկինում էին, երկրորդը` որոշ ոլորտներ հստակորեն կարգավորված չեն, որոշ գործատուներ հակված չեն ամեն ինչ օրենսդրական դաշտ մտցնել և խախտումներն առանձին ոլորտներում շատ են, երրորդը` պետական վերահսկող մարմին չկա որպես այդպիսին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փաստաբանը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` Աշխատանքի պետական տեսչությունը կորցրեց նախկինում ունեցած իր օրենսդրորեն ամրագրված կարգավիճակը, երբ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Աշխատանքի պետական տեսչության միաձուլման արդյունքում վերակազմակերպվեց Առողջապահական պետական տեսչությունը: «Ուժը կորցրած ճանաչվեց Աշխատանքի տեսչության մասին օրենքը, Աշխատանքային օրենսգրքից հանվեց այն դրույթը, որ աշխատանքի իրավունքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշխատանքի պետական տեսուչը, իրավական բազան վերացվեց: Այդպիսով տեսչությունը հսկման առումով հստակ լիազորություններ չունեցող մարմին է դարձել»,-նշեց զրուցակիցը:

Նրա խոսքով` որևէ խախտում առաջանալու դեպքում որպես հիմնական օղակ հանդես է գալիս դատարանը: «Դատարանի վիճակագրությունը նայելով` կարող ենք հասկանալ, թե տարվա մեջ քանի գործ է մուտք լինում դատարան, որտեղ քաղաքացին ակնկալում է պաշտպանություն»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում աշխատանքային իրավունքների ամենատարածված խախտումներին, ապա դրանք հանդիպում են աշխատանքային հարաբերությունների մի քանի փուլերում: «Մի մեծ խումբ խախտումներ ի հայտ են գալիս աշխատանքային հարաբերությունները ձևակերպելիս: Աշխատողն ընդունվում է աշխատանքի բանավոր պայմանավորվածության հիման վրա: Բանավոր պայմանավորվում են և փորձաշրջանի, և վարձատրության մասին, և որևէ տեղ դա չի ամրագրվում: Շատ դեպքերում աշխատողը, իմանալով հանդերձ, համաձայնում է այդ պայմաններով աշխատել, քանի որ աշխատանք գտնելու խնդիր ունի: Որոշ դեպքերում տեղյակ չլինելու պատճառով համաձայնում է նման ձևով աշխատել, դե որովհետև փորձ չունի, հատկապես նորավարտները, ինչը նշանակում է, որ աշխատողը զիջեց որոշ իրավունքներ աշխատանք ձեռք բերելու համար: Կամ եթե անգամ ստորագրվեց աշխատանքային պայմանագիր, միշտ չէ, որ պայմանագրի պայմանները համապատասխանում են օրենսդրության պահանջներին»,-փաստեց զրուցակիցը` ավելացնելով, որ վատթարագույն պայմաններով էլ աշխատողը ստորագրում է աշխատանքային պայմանագիր, քանի որ նա պարզապես այդ աշխատանքի կարիքն ունի:

Մյուս խախտումներն աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում են ծագում, երբ աշխատանողն աշխատում է ոչ միայն սահմանված 8 ժամը, այլև սահմանված աշխատաժամանակից շատ, գիշերային աշխատանքի կարող է ներգրավվել առանց համաձայնության, հանգստյան կամ տոն օրերին կարող է աշխատել ու դրանց համար չվարձատրվել: «Սրանք աշխատանքի պրոցեսում շարունակական խախտումներ են, որոնց դեպքում աշխատողն ուղղակի չի բարձրաձայնում լրացուցիչ վճարի իր իրավունքի մասին: Մեկ հանգամանքի ուշադրություն դարձրեք, երբ այլևս դադարում են աշխատանքային հարաբերությունն երը, մի օր գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, աշխատողը նոր հիշում է իր խախտված իրավունքների մասին: Երբ աշխատում են, չեն ցանկանում հարաբերությունները վատացնել գործատուի հետ»,-ընդգծեց փաստաբանը:

Տարածված մյուս խախտումներից է ժամկետային պայմանագրեր կնքելը: Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ`դա  համատարած պրակտիկա է: «Եթե հիմքեր չկան ժամկետային պայմանագիր կնքելու, գործատուն ի սկզբանե իրավունք չունի ժամկետային պայմանագիր կնքելու»,-ավելացրեց նա:

Մյուս խախտումները հանգստի իրավունքի հետ են կապված: Փաստաբանի խոսքով` գործատուն չի տրամադրում արձակուրդ, պատճառաբանում է, որ աշխատողը չի դիմել, չի ցանկացել գնալ արձակուրդ կամ իրավաբանորեն ձևակերպում են արձակուրդ, բայց աշխատողը փաստացի գտնվում է աշխատանքի մեջ: «Այսինքն` աշխատողը ռեալ ամենամյա արձակուրդը չի օգտագործում որպես հանգստի հնարավորություն»,-ասաց փաստաբանը:

Խախտումների մյուս խումբն էլ իրականացվում է աշխատանքից ազատման դեպքում: «Երբեմն գործատուն ճիշտ չի ձևակերպում աշխատանքից ազատումը, ժամանակին չի տալիս վերջնահաշվարկը, աշխատանքային գրքույկը: Մյուսը` աշխատանքից ազատման հրամանի պատճենն աշխատողին չի տրվում, իսկ քանի դեռ աշխատողն այդ հրամանի պատճենը չունի, նա համարվում է աշխատող: Նա պետք է տեղյակ լինի, որ ազատված է: Ազատումների դեպքում, գործատուն բացատրություն չի վերցնում աշխատողի կատարած արարքի մասին: Որպես կարգապահական տույժ կիրառում է ամենախիստը, բայց կագապահական տույժ կիրառելուց առաջ պետք էր վերցնել բացատրություն, թե ինչու աշխատողն արեց այս կամ այն գործողությունը, ինչը հաճախ բացակայում է»,-հավելեց Հերիքնազ Տիգրանյանը:

Իսկ հարցին ի պատասխան, թե որ ոլորտների աշխատողներն են հատկապես խոցելի աշխատանքային իրավունքների խախտման տեսանկյունից` փաստաբանը նշեց. «Աշխատանք փնտրողների մեջ երևի ամենախոցելիները կանայք են կամ տղամարդիկ, ընդհանրապես, որոշակի տարիքից հետո: Իսկ աշխատանք իրականացնելու ընթացքում ավելի շատ խախտվում են շինարարական, ծառայությունների սպասարկման ոլորտների աշխատողների իրավունքները»:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026