Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օսմանյան կայսրությունում հայ մարզիկների անուրանալի ավանդի մասին է պատմում ժամանակավոր ցուցադրությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացված են բացառիկ նյութեր և լուսանկարներ:  Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից`ներառելով 600 լուսանկար, որոնք վերաբերում են 1900-1923 թվականներին մարմ նակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում: Ժամանավոր ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազայանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, այլ հյուրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները: 

Նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին մեծածավալ աշխատանք կատարելու համար: «Եթե պատմական ակնարկ անենք ու գնանք հետ, ապա կտեսնենք, որ հայերը դեռ հին հունական խաղերի ժամանակ, երբ Տրդատ ու Վարազդատ թագավորները դարձան օլիմպիական չեմպիոններ, շատ լավ են պահել հայկական սպորտի պատիվը: Ինչ վերաբերում է այս ցուցարությանն ու գրքին, ապա մենք չունենք նման նախադեպ, սա իրականում առաջին գիրքն է, որն ունի պատմական բնույթ»,-ասաց նախարարը:

Մարզիկ և լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի որդին` Պատրիս Ճոլոլյանն իր հերթին հայտնեց մեծ ուրախություն միջոցառմանը մասնակցելու համար: «Հայրիկս Ստամբուլում լուսանկարչի գործ էր սկսել ու նաև մարզիկ էր: Ցեղասպանության ընթացքում նրա հայրն ու եղբայրը մահացան, մյուս եղբայրը` Հակոբ Սիրունին, գնաց Ռումինիա, հայրս գնաց Ֆրանսիա ու լուսանկարիչ դարձավ` շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները: Նրա շնորհիվ է, որ այս ցուցադրությունը ներկայացնում է նաեւ Առնոլդ Շվարցնեգերին»,-ասաց Պատրիս Ճոլոլյանը:

Նա նշեց, թե ինչու որոշեց իր հոր ողջ հավաքածուն նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին. «Ցանկացա տանս չմնա այն, որպեսզի ապագա սերունդներն իմանան, թե ինչպիսին էր իրենց նախնիների կյանքը և ինչպես են նրանք ապրել Օսմանյան կայսրությունում»:

«Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի եղբորորդին` Շավարշ Քրիսյանն էլ նշեց, որ ցուցադրությունն ու գիրքը գալիս են ապացուցելու, թե ովքեր են եղել հայերը, թե ինչպիսի կարևոր ժառանգության տեր են նրանք: «Նրանք, ովքեր այցելել են Պատմության թանգարան, գիտակից պետք է լինեն այն հսկայական ավանդին ու ժառանգությանը, որ ունենք մենք: Ես անցյալ անգամ զարմացա, երբ այցելեցի, ականատես եղա հինգ հազարից յոթ հազար տարվա հնություններին, որոնց հավասարները երևի չգտնեք Եգիպտոսի և Հունաստանի նման երկրներում: Այս ենք մենք: Մեր գիտակից ճանաչմա ն մեջ կա այս ժառանգությունը, որը մեզանից խլելու փորձեր եղան»,-ասաց Շավարշ Քրիսյանը: Նրա խոսքով` մեր նոր ժառանգությունը ոչ միայն հատուկ է հայերին, այլև համաշխարհային արժեք է: «Սպորտային, ֆիզիկական կոփվածությունը, առողջ ապրելակերպի քարոզչությունը  քաջալերվեց մի քանի երիտասարդների կողմից, ովքեր եվրոպական կրթություն ունեին, նրանցից մեկն էլ իմ մեծ հորեղբայրն էր»,-նշեց նա:

Շավարշ Քրիսյանի խոսքով` մենք պետք է տեղյակ լինենք մեր ժառանգությունից, որ կարողանանք արժևորել մեր գոյությունն աշխարհում: 
Ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվել է հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ առաջացանառաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք սպորտով կամ ֆուտբոլով զբաղվելըխստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի: 
20-
րդ դարի սկզբներին Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտեկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ, սպորտսմենի կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը,Մկրտիչ Մկրյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակ ատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտիմասսայականացման և դրա հանդեպ հետաքրքրության մեծացման գործում: 
Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ դրվագ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերիներկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյա նի մասնակցությունը, որոնք դարձան կայսրությունը ներկայացնողառաջին օլիմպիականները՝ հանդես գալով օսմանյան դրոշի ներքո: Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտայինպարբերականի՝ «Մարմնամարզի» հրատարակումը (1911-1914թթ.) Շավարշ Քրիսյանի կողմից լրացուցիչ խթան հանդիսացավկայսրության հայ բնակչության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացման հարցում: 
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Պոլսում գործում էին շուրջ 40 հայկական մարմնամարզականակումբներ: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներումընդգրկված թիմային ու միջազգային մրց աշարերին: Առավել հայտնի էին «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆուտբոլայինթիմերը: Պոլսից զատ հայկական սպորտային ակումբներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Կարինում, Ադանայում,Վանում, Կեսարիայում, Դորտյոլում, Տրապիզոնում և այլուր: 
1911-1914
թթ. տասնյակ հայկական սպորտային և մարմն ամարզական ակումբների ու խմբակների մասնակցությամբկազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր, որոնցում սահմանվում էին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվում էինարծաթե մեդալներով: 1913թ. Ադանայում անցկացվեցին նաև առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»: 
Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոÕ ° դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի»խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: 1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներդարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026