Որտե՞ղ է հանգստանում Սիրուշոն
LifestyleNews.am-ը գրում է.
Ինչպես արդեն NEWS.am STYLE-ը տեղեկացրել է, երգչուհի Սիրուշոն մեկնել է հանգստի:
Facebook-ի իր էջում երգչուհին երկրպագուների հետ կիսվել է ամառային հանգստի նոր լուսանկարներով, սակայն չի նշել, թե որտեղ է անցկացնում իր հանգիստը:

Սիրուշոյի լուսանկարները դիտելով, դժվար չէ կռահել, որ նա իր ամառային հանգիստը վայելում է այս սեզոնի ամենանորաձեւ հանգստավայրում` հունական Միկոնոսում:





Բացի այս, արտասահմանյան կայքերը գրում են այն մասին, որ երգչուհի Նիկոլ Շերզինգերը հանգստանում է Միկոնոսում, իսկ օրերս Սիրուշոն նրա հետ լուսանկար էր հրապարակել, ինչից կարելի է ենթադրել, որ երգչուհիները միեւնույն վայրում են անցկացնում իրենց հանգիստը:
