Ереван, 08.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Հայ մարզիկներն իրենց հաջողություններով շարժել են երիտթուրքերի նախանձն ու ազգայնամոլությունը. Հայկ Դեմոյան

Общество

Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով մենագրությունը նոր լույս է սփռում երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության սանձազերծման վրա: Օգոստոսի 4-ին թանգարան-ինստիտուտում կայացավ 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակը: Պատկերագրության հեղինակ Հայկ Դեմոյանը նշեց, որ ճակատագրի դիպվածով առիթ ունեցավ անդրադառնալու թեմային: 

«Գիտական հետաքրքրություններն ինձ մոտ շատ են, բայց ցանկացած հետաքրքություն չի կարող մնալ հետաքրքրության մակարդակով, եթե չես գիտակցում, որ կարող ես այն բարձրակարգ ձևով վերածել առարկայական իրի: «Մարմնամարզ» հանդեսի համարներին ծանոթանալով` սկսվեց հետաքրքրությունը դեպի հայկական մարմնամարզության ակունքները»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Դեմոյանի քայլերն ավելի առարկայական դարձան, երբ Ֆրանսիայում հանդիպեց օսմանյան մարզիկ ու լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքին: «Այդ հանդիպումը ցնցող իրադարձություն էր, մանավանդ, երբ որոշեցին Ճոլոլյանի ամբողջ հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերել: Այս հանգամանքը դարձավ թե ցուցադրության և թե գրքի ստեղծման առանցքը»,- ասաց Հայկ Դեմոյանը: Նա կարևորեց թեմայի շուրջ մինչ այժմ տեղի ունեցած անդրադարձերը` հատկապես շեշտելով Թորիկյանի քառահատորյակը և Ճոլոլյանի տարեգրությունը, որը 1939 թվականին համար առ համար արձանագրել է Բեյրութի Ազդակ թերթում:

«Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» պատկերագրությունը բաղկացած է 12 գլխից, որոնցում ներկայացված է շուրջ 600 լուսանկար: «Գլուխները նվիրված են Օսմանյան Կայսրությունում սպորտի սկզբնավորմանը, հայկական սպորտի, պարբերական մամուլի, ֆուտբոլի զարգացմանը: Անդրադարձ կա Զմյուռնիայում հայկական սպորտի զարգացմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայկական սպորտին, հայ կնոջն ու մարմնակրթությանը: Ձևավորվեց մի գաղափարախոսություն, որով կարևորվում էր սերունդ կրթելու հարցուÕ ´ առողջ կնոջ դերակատարությունը: Շավարշ Քրիսյանն էլ դարձավ այս շարժման գաղափարախոսը»,- նշեց Հայկ Դեմոյանը: Գրքի հեղինակը նշեց, որ դրանում պատմվում է այն մասին, որ մինչ աշխարհում կկազմակերպվեին 5-րդ օլիմպիական խաղերը Ստոկհոլմում, հայկական ակումբները Կոստանդնուպոլսում 1911-ին կազմակերպում են առաջին օլիմպիական խաղերը, ուր հաղթողները ստանում էին մեդալներ:

«Երկու հայ մարզիկներ պատիվ բերեցին թուրքական սպրոտին, Օսմանյան կայսրությանը, երբ Ստոկհոլմում` միջազգային օլիմպիական խաղերում, ներկայացրեցին Թուրքիան ու նրանց շնորհիվ բարձրացվեց թուրքական դրոշը»,-ասաց Դեմոյանը: Հայկ Դեմոյանը գրքի ամենահամեղ պատառն է համարում «Սպորտը և ազգայնական մրցակցությունը» գլուխը, ուր գիտական ձևով հիմնավորվում է Մեծ եղեռնը իրականացնելու երիտթուրքերի հոգեբանական նախադրյալները: Այդ հարցում նա շնորհակալություն հայտնեց թուրք երիտասարդ պատմաբաններին, ովքեր տրամադրել են թե տեսողական, թե փաստաթղթային նյութեր, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են երիտթուրքերն ու «Իթիհադը» ուշի ուշով հետևել հայ մարզիկների գործունեությանը, սկաուտական շարժումը համարել են երկրի հիմքը քայքայող շարժում:

«Ներքին գործերի նախարար Թալիաթը դիմում է գրել Էնվերին 1914-ին` նշելով, որ համազգեստավոր հայ սկաուտների քայլարշավները երկրին սպառնացող վտանգ են, ուստի Ներքին գործերի նախարարությունը չէ, որ պետք է զբաղվի նրանցով, այլ պատերազմական նախարարությունը»,-հայտնեց Հայկ Դեմյանը: Նրա խոսքով` երիտթուրքերի պարագլուխները ստեղծում էին պանթուրքիստական ակումբներ և դրանցում ներգրավված մարզիկներին պարտադրում էին դառնալ երիտթուրքական կուսակցության անդամներ:

«Նպատակը ձևակերպված էր հստակ` պայքարել փոքրամասնությունների հաջողությունների դեմ: Սպորտը և ազգայնականությունն իրար սերտաճած երկվորյակներ են, մրցակցության թեմայով մենք նոր հիմք ենք ստեղծում ցեղասպանագիտության մեջ` ապացուցելու, որ պատճառն այն չէ, որ երիտթուրքերը Բալկաններից փախաստականներ էին ու հոգեբանական նախապաշարումներ ունեին, այլ նրանք ևս խաղացողներին էին, երկրպագուներ, ովքեր հետ էին մնացել հայերից և հույներից ու ամեն կերպ փորձ էր արվում թուրքականն առաջնային դիրքեր բերել սպորտի ասպարեզում, ինչպես փորձ արվեց տնտեսության, առևտրի, մշակույթի ասպարեզներում»,-ավելացրեց Հայկ Դեմոյանը:

Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով: 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»