Սեյրան Օհանյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում ավարտող Բելառուսի դեսպանին
ОбществоՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին վերջինիս` ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: