Հրատապ. Սյունիքի մարզի դատախազը արագ մեկնել է Մեղրի
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:
Ըստ տարածված տեղեկատվության` ժամը 22 :30-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, ինչից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով: Այդ ժամանակ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել բնակելի շենքերի մոտակայքում և տևել է մոտ 20 րոպե: Վիճաբանող կողմերը տեղի ունեցածից հետո կրկին չեն հանդիպել հաշիվներ պարզելու համար:
Տեղեկացնենք նաև, որ 42-ամյա Անահիտ Ոսկանյանի` Մեղրիի ոստիկանությունում տված հայտարարության հիման հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ մեր աղբյուրի` այս պահին Մեղրի քաղքում է գտնվում նաեւ Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանը, ով բավական հրատապ կերպով ժամանել է Մեղրի քաղաք:
Սոսե Չանդոյան