ՄիԳ-31 կործանիչը կարող Է շահագործվել եւս թեկուզ 100 տարի. Միկոյան
ОбществоՄիԳ-31 կործանիչը կարող Է հաջողությամբ շահագործվել եւս թեկուզ 100 տարի. սա բացառիկ ինքնաթիռ Է, որը նմանօրինակը չունի արտասահմանում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալի խորհրդական Հովհաննես Միկոյանը՝ խորհրդային լեգենդար կոնստրուկտոր Արտեմ Միկոյանի որդին:
«Եվս թեկուզ 100 տարի այն կարող Է պաշտպանել մեր երկինքը, որովհետեւ ինքնաթիռը իսկապես բացառիկ Է: Այն պատրաստված Է պողպատից եւ տիտանից: Արագությունը ժամում 3 հազար կիլոմետր Է»,-օգոստոսի 5-ին լրագրողներին ասել Է Միկոյանը:
«Միգ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովի խոսքով՝ «ՄիԳ» մակնիշի ինքնաթիռներն այսօրվա դրությամբ շահագործվում են աշխարհի 56 երկրներում, դրա հետ մեկտեղ 29 պետություններում թռչում Է ՄիԳ-29-ը:
«Դա այն կոլեկտիվի վաստակն Է, որի գլուխ կանգնած Էր Արտեմ Հովհաննեսի Միկոյանը»,-ասել Է Կորոտկովը:
Նշենք, որ օգոստոսի 5-ը խորհրդային ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի ծննդյան օրն Է: Ընդամենը նրա ղեկավարությամբ մշակվել Է ինքնաթիռների ավելի քան 40 տարատեսակ: ՄիԳ-15-ը եւ ՄիԳ-21-ը համարվում են համապատասխանաբար ամենազանգվածային ռեակտիվ եւ գերձայնային մարտական ինքնաթիռներն ավիացիայի պատմության մեջ:
ՄիԳ մակնիշի ինքնաթիռներով սահմանվել են շուրջ 6 տասնյակ համաշխարհային ռեկորդներ: