Կանզասի ազգային գվարդիայի ինժեներները կվերանորոգեն հայաստանյան երեք հաստատություն
ОбществоԿանզասի ազգային գվարդիայի ինժեներները երկու շաբաթ վերանորոգման աշխատանքներ կիրականացնեն Հայաստանում` տարեցների տուն-ինտերնատում, հիվանդանոցի ծնարանում և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում:
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Կտրելով ավելի քան 9200 կմ հեռավորություն՝ Երևան է ժամանել Կանզասի ազգային գվարդիայի 891-րդ ինժեներական գու մարտակի, 184-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի և 190-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի ցամաքային և ռազմաօդային ուժերի ինժեներներից բաղկացած թիմը:
Կանզասի ազգային գվարդիայի ինժեներների և հայ քաղաքացիական գործընկերների համատեղ աշխատանքները կնպաստեն երեք հաստատությունների ծառայություններից օգտվող անձանց կյանքի մակարդակի բարելավմանը»,- նշվում է գրառման մեջ:
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից ֆինանսավորվող «Հումանիտար քաղաքացիական աջակցություն» ծրագրի շրջանակներում: