Ադրբեջանում ցորենի խոշոր արտեր կրակի զոհ են դարձել
ОбществоԱդրբեջանի Ղազախի շրջանում անտառներում եւ դաշտերում սկսված հրդեհները մեծ մնասներ են հասցրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքին, հայտնում է, որ Ղազախի շրջանի Ասլանբեյլի գյուղին պատկանող տարածքում կրակի զոհ են դարձել 205 հա ցորենի արտեր, ինչպես նաեւ այդ արտերին հարող վայրերում քաղաքացիների հավաքած 8 տ խոտը: Շրջանի Դեմիրչիլեր գյուղում կրակը ոչնչացրել է 70 հա ցորենի արտ:
Ղազախի շրջանի գործադիր ղեկավարի տեղակալ Թահիր Մուսեւը publika.az կայքին հայտնել է, որ շրջանի 6 գյուղերում միաժամանակ հրդեհներ են բռնկվել:
«Տաք եղանակը գյուղերում հրդեհների պատճառ է դարձել: Հրդեհների ընդգրկման տարածքները շատ մեծ են: Դրա պատճառն այն է, որ ամռան ամսիներին այստեղ անձրեւներ չեն եղել», -ասել է նա:
Մուսաեւի խոսքով` չնայած շրջանում հրդեհներն ամբողջությամբ մարել չի ստացվել, հնարավոր է եղել այն կայունացնել: