Ստամբուլի կենտրոնում ռումբ է հայտնաբերվել
ОбществоԹուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի կենտրոնում ռումբ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, սրճարաններից մեկի տարածքում հայտանբերված կասկածելի ծրարը տեսնելուն պես քաղաքացիները դիմել են ոստիկանությանը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները սրճարանի փողոցը փակել են և հայտնաբերված փաթեթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են ռումբը: Սակրավորների կողմից ռումբը վնասազերծելուց հետո այն տարվել է ուսումնասիրության: