Բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի (լուսանկար)
LifestyleՆազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
…այսօր Ծովը փոթորկոտ է, և անգամ դրանում մեծ հմայք կա,ուժ,գայթակղություն, թվում է՝ նույն Ծովն է, բայց պետք է վախը հաղթահարել՝ նրա հետ միանալու համար… այդպես ամեն անգամ կարծես զրոյից ճանաչում ես բնությունը..
..հետո նորից մտերմանում են Մարդ ու Բնություն՝ անկախ վախերից, «քաղաքակրթության» կապանքներից ու ձևապաշտությունից։
Մարդն էլ է էդպես։ Ամեն օր ուրիշ ու տարբեր, նորից ու կրկին Ճանաչելու ենթակա։
…միայն թե Մարդուն իր Փոթորկումը չեն ներում…
բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի։)
