Մանկական «Նոր ալիք»-ի պատվիրակ Մերի Քոչարյանի երգերից մեկը փոխվել է
LifestyleՄանկական «Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Մերի Քոչարյանն այժմ Ղրիմում է, մասնակցում է երաժշտական տոնի փորձերին: 12-ամյա երգչուհին շատ լավ է և պատրաստվում է օգոստոսի 11-13-ն անցկացվող իրադարձությանը:
Մերիի հայրը` Արթուր Քոչարյանը, Ղրիմից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
«Մերին երկու մրցութային օրերին էլ կատարելու է հայալեզու երգեր: Մեկը նրա նոր երգն է, մյուսը` «Հայաստանը դու ես» ստեղծագործությունը»,-նշեց երգչուհու հայրը: Բացի այդ, Մերին չի կրելու այն հագուստը, որը նրա համար կարել է դիզայներ Վահան Խաչատրյանը:
Ավելի վաղ Մերի Քոչարյանի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրել էր, որ Մերիի համար նոր երգ են պատրաստել. նա և Մարտին Միրզոյանը ստեղծագործության հեղինակներն են: Երկրորդ օրը Մերին անգլալեզու ստեղծագործություններ պետք է կատարեր:
Միջազգային «Նոր ալիք»