Աստղիկ Ալավերդյանը` ամառային հանգստի եւ որդու 1-ամյակը բարեկամներից «թաքուն» տոնելու մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է Աստղիկ Ալավերդյանի հետ:
Մեզ հետ զրույցում Աստղիկն ասաց, որ ամուսնու` Նարբեի, եւ որդու` Մոնթեի հետ, օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ կմեկնեն հանգստի` կա'մ Հունաստան, կա'մ էլ` Ֆուջերիա. դեռ չեն որոշել:
«Սեպտեմբերի 1-ին լրանում է մեր բալիկի 1-ամյակը, եւ որոշեցինք համատեղել նրա ծննդյան տարեդարձն ու հանգիստը»,-ասաց Աստղիկը:
Մեր հարցին` ինչո՞ւ են որոշել երեխայի առաջին տարեդարձը մտերիմներից հեռու նշել եւ արդյոք նարնք չեն սրտնեղել դրանից, հաղորդավարուհին պատասխանեց, որ դժվար է եղել նրանց հետ կոմպրոմիսի գալը.

«Ես նույնիսկ փոքրիկիս ծննդյան տարեդարձի թեման էի ընտրել արդեն, բայց ամուսինս առաջարկեց երկրից դուրս նշել այն, քանի որ Մոնթեն դեռ փոքր է, ոչինչ չի հասկանա, սակայն փոխարենը մի փոքր կհանգստանանք»,-նշեց Աստղիկը` հավելելով, որ փոքրիկի տարեդարձից հետո` մինչեւ Ամանոր, պատրաստվում են նաեւ մկրտել նրան: «Բարեկամներին համոզել ենք, որ այդ խնջույքին մասնակցեն»,-ասաց նա:
Աստղիկ Ալավերդյանի խոսքով` շատ լավ հասկանում է, որ երեխայի հետ հանգատանալ չի ստացվի. «Գիտեմ դա եւ արդեն ինքնս ինձ նախապատրաստել եմ, սակայն մեզ հանգիստ է պետք, հատկապես` ամուսնուս, ով ամբողջ տարի աշխատել է»,-եզրափակեց նա:
Զրուցեց` Շ. Շուշան
- See more at: http://style.news.am/arm/news/24036/astxik-alaverdyany-amarayin-hangsti-ev-ordu-1-amyaky-barekamneric-taqun-tonelu-masin.html#sthash.xZEcKS5r.dpuf