Գիտնականները գտել են աշխարհում ամենաշատ կաթ խմող երկիրը
ОбществоՇվեդիան, Դանիան եւ Սկանդինավիայի մյուս երկրներն առավելագույն քանակությամբ կաթ են գործածում աշխարհում՝ օրական շուրջ 1,6 բաժակ, մինչդեռ Կարիբյան ավազանի երկրները ամենից շատ են խմում գազահագեցված եւ վնասակար այլ քաղցր ըմպելիքներ: Դա, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնք հաշվետվություն են կազմել Երկիր մոլորակի բոլոր անկյուններում խմելիքի տարբեր տեսակների գործածության վերաբերյալ: «Ինչպես պարզվել Է, մարդկանց աշխարհագրական դրությունը որոշիչ Է եղել, թե ինչ ըմպելիքներ եւ ինչ քանակությամբ են նրանք ըմպել»,- հայտարարել Է Դարիուշ Մոզաֆարյանը Բոստոնի (ԱՄՆ) Թաֆտսի համալսարանից:
Մոզաֆարյանը եւ նրա գործընկերները պատրաստել են հաշվետվություն, որը հրապարակվել Է PLoS One հանդեսում: Դրա շրջանակներում նրանք ներկայացրել են տվյալներ աշխարհի 187 երկրներում զանազան ոչ ալկոհոլային ըմպելիքների գործածության վերաբերյալ, դրանց ուսումնասիրությամբ նրան ըմպելիքի յուրաքանչյուր տիպի աշխարհագրական խիստ կապ են հայտնաբերել մոլորակի տարածաշրջաններից մեկի հետ:
Օրինակ՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի, Սկանդինավիայի մյուս երկրների, ինչպես նաեւ Իսլանդիայի բնակիչները գործածել են ռեկորդային քանակությամբ կաթ՝ օրական 1,3 – 1,6 բաժակ, ինչը գրեթե կրկնապատիկ շատ Է, քան մորորակի օրական միջին նորման: Զգալիորեն քիչ կաթ են խմել արեւադարձային եւ աղքատ երկրներում:
Մրգահյութերը, համանման կերպով, եղել են զարգացած եւ հարուստ երկրների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի եւ առաջին աշխարհի այլ երկրների բաժինը, Կոլումբիայի եւ Գաբոնի ոչ մեծ բացառությամբ: Ամենից քիչ հյութ են խմել Կենտրոնական Աֆրիկայի պետությունները եւ Չինաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: