Իմ սիրտը զբաղված է, նա այս պահին դիմացս կանգնած ափսեներն է լվանում. Մոսո Կարապետյան (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ դերասան Մոսո Կարապետյանը, ով վերջին շրջանում ներկայանում է «Ֆուլ հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում է ծայրահեղ էմոցիոնալ Հրաչին:
-Մոսո, այս շրջանում կարծես գրեթե բոլոր դերասանները հանգստի շրջանում են, դուք ևսհանգստանո՞ւմ եք, թե աշխատանքը թույլ չի տալիս:
-Այս շրջանում ես էլ եմ հանգստանում, որպեսզի նոր ուժերով սկսենք «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները:
-Բացի նոր եթերաշրջանից «Ֆուլ հաուս»-ը նոր անակնկալներ պատրաստո՞ւմ է իր երկրպագուների համար:
-Դե վերջերս վերադարձանք Ռուսաստանից, որտեղ համերգային շրջագայություններով ներկայացանք մի շարք քաղաքներում, ի դեպ,պետք է նկատեմ, որ շատ տպավորված էինք այդ համերգներով, որովհետև մենք ունենք իսկապես ջերմ սփյուռք: Միաժամանակ մեր անձնակազմը նախատեսում է աշնանը նոր համերգային շրջագայություններ Միացյալ նահանգներում, ինչպես նաև Երևանում: Այսինքն՝ աշխատանքը բավականին մեծ է լինելու և բացի նոր եթերաշրջանից կլինեն նաև նոր համերգային ներկայացումներ:
-Մոսո, թատրոնում որևէ գործունեություն ծավալո՞ւմ եք:
-Կոնկրետ որևէ թատրոնի աշխատակից չեմ համարվում, որովհետև ժամանակս չի ներում, բայց մասնակցում եմ կոմերցիոն մոտ 3-4 ներկայացումների, որտեղ ևս այս պահին արձակուրդային փուլում ենք, որոնք կվերսկսենք սեպտեմբերից:
Շարունակությունը` այստեղ: