NatGeo Traveler-2015 ֆոտոմրցույթում հաղթած այս լուսանկարները պարզապես անհավանական են
LifestyleՕգոստոսի 3-ին հայտնի դարձան NatGeo Traveler-2015 մրցույթի 10 հաղթողները։
Ամենամյա NatGeo Traveler ֆոտոմրցույթին այս տարի մասնակցել է շուրջ 18000 լուսանկար և ժյուրին ընտրել է դրանցից 10 ամենաազդեցիկ ու գեղեցիկ կադրերը։ Մրցույթը բաժանված է 4 կատեգորիաների. «Դիմանկարներ», «Տեսրաններ», «Տեղի զգացողություն» ու «Պատահական դրվագներ»։
Առաջին տեղը զբաղեցրեց մեքսիկացի լուսանկարիչ Անուարա Պատայեի լուսանկարը։ Դրա համար, Պատայեն ստացավ մրցանակ՝ 8-օրյա ուղևորություն 2 հոգու համար, դեպի Կոստա Ռիկա և Պանամայի ջրանցք։ Լուսանկարիչը անհավանական մի կադր էր հավերժացրել՝ կետերի ու ջրասուզակների ստորջրյա կադր։
«Սա չնախատեսված լուսանկար էր։ Ես պարզապես նկարահանում էի մի կետի գլուխը, երբ նա անսպասելիորեն սկսեց շրջվել։ Մնացած դայվերները հեռու լողացին, որպեսզի չխանգարեն կետին ու այդ պահին ես սեղմեցի կոճակը», – հիշում է Պատայեն։
Երկրորդ մրցանակային տեղն ու դրա հետ հասնող 6-օրյա ուղևորություն դեպ Հելլոուսթոնի ազգային արգելոց, ստացավ Ֆասիլ Ազիմը Բանգլադեշից՝ իր «Խճաքար կոտրողները» լուսանկարի համար։
Երրորդ մրցանակը բաժին է հասել օմանցի Ահմեդ ալ-Տոկիին՝ «Ուղտերով մրցարշավ» լուսանկարի համար։ Նրան էլ 6-օրյա ուղևորությամբ պարգևատրեցին՝ ԱՄՆ-ի Մեն նահանգի առափնյա գոտի։
Բացի այս երեք լուսանկարներից, ընտրվել են ևս 7 լուսանկարներ, որոնք նվերներ են ստացել կազմակերպիչների կողմից։ Հիշեցնենք, որ սա արդեն 27-րդ անգամն է, որ այս մրցույթն անց է կացվում։



