Հայկական անօդաչու սարքերի վերացման մասին ադրբեջանական կողմի տարածած լուրերը կեղծ են. ԼՂՀ ՊՆ
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականությանը չի համատասխանում:
Այս մասին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ադբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ հատվածում ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խփել են հայկական արտադրության «Կռունկ- 25» անօդաչու թռչող սարքեր: