Հայկական կողմը խիստ կերպով է արձագանքում հակառակորդի դիպուկահարների կրակոցներին. ՀՀ ՊՆ
ОбществоՍահմանային իրավիճակը վերահսկելի է հայկական զինուժի, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների և այլ կառույցների կողմից:
Այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային լարվածության հետ կապված լրագրողների հարցին:
«Վերջին ժամանակներում մեկ լարվածությունը բարձրանում է, մեկ իջնում: Մի քանի օր առաջ խոշոր տրամաչափի ականանետերի կրակոցների քանակը ավելացել էր, բայց երեկվա դրությամբ կրակոցների քանակը բավականին քչացել է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա շեշտեց, որ հայկական կողմը պատասխանում է միայն նշանառված, հստակ նպատակով արձակված կրակոցներին: «Անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց եթե դիպուկահարների կրակոցներ են, խիստ կերպով պատասխանում ենք»,-ավելացրեց պաշտպանության նախարարը: