Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հայության զարթոնքն էին. ցեղասպանության զոհի ժառանգ

Շավարշ Քրիսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Օսմանյան Թուրքիայում հայտնի մարզիկ, «Մարմնամարզ» թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի եղբորորդին է: Շավարշ Քրիսյան ավագը մեկն էր այն մտավորականներից, ում Հայոց ցեղասպանությունն իրագործողները աքսորեցին, ապա դաժանաբար սպանեցին: Լինելով Հայոց ցեղասպանության զոհի ընտանիքի ժառանգ` Շավարշ Քրիսյան կ րտսերը կարծում է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է իր գործած ոճիրը:«Անժխտելի է, որ մենք շատ մեծ պահանջ ունենք, մեր դեմ ոճիր է գործվել, որը պետք է տակավին փոխհատուցվի թե բարոյապես, և թե նյութապես: Ինչու բարոյապես. այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, վտանգի տակ է Հայաստանը»,-ասաց Շավարշ Քրիսյանը:

Նրա դիտարկմամբ` առաջնահերթը Թուրքիայի կողմից իր հանցանքի ընդունումն է, որը նրանց համար շատ դժվար չէ:«Հավանաբար, վախենում են հատուցումից: Նրանք կարող են ասել` մենք չէինք, մեր նախահայրերը սխալ գործեցին, հազար ներողություն, այլևս չի պատահի: Սա է մեր ամենամեծ պահանջն ու մարդկային ակնկալիքը: Երբ գիշերը քնեք, հագիստ լինեք, որ վտանգ սպառնացող թշնամի գոյություն չունի Արևմտյան սահմանի կողմում»,-ավելացրեց«Արմենպրես»-ի զրուցակիցը:

Շավարշ Քրիսյանի խոսքով` չդատապարտելով Թուրքիային` մարդկությունը թույլ է տալիս, որ նույնը կրկնվի նաև այսօր: «Ինչ մեզ հետ եղավ 100 տարի առաջ, այսօր մեր աչքի առջև կրկնվում է Սիրիայում, Իրաքում, միայն այն տարբերությամբ, որ Թուրքիան այսօր թաքնված է իսլամական ծայրահեղականների հետևում, իբր թե նրանց հետ կապ չունի: Անհնարին է, որ այդ բանակն այդքան հաղթանակներ տանի` առանց ավելի մեծ պետության` այս դեպքում Թուրքիայի կողմից չֆինանսավորվելու»,-ասաց Շավարշ Քրիսյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հայության հետագա քայլերին` Շավարշ Քրիսյանը նշեց, որ մեծ գոհունակություն ապրեց` տեսնելով ապրիլիքսանչորսյան միջոցառումները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: «Մի բան հստակ էր, աշխարհի բոլոր կողմերի հայությունը ոտքի էր ելել` անգլախոսը, ֆրանսախոսը, հայախոսը, կաթոլիկն ու առաքելականը, բոլորը: Նրանք մեկ ձայնով պահանջատեր դարձան: Մենք Լոս Անջելեսում 130 հազար հոգով 8-10 կիլոմետր քայլել ենք: Զարմացանք, թե այսքան հայություն որտեղից: Երիտա սարդ, միջին տարիքի, ծեր մարդիկ, բոլորն էլ այնտեղ էին: Այնպես չէր, որ ծերերն էին միայն այնտեղ, միայն նրանք են հիշում, ոչ` երիտասարդությունն էր այնտեղ, նրանք գոռում էին, որ մենք պահանջներ ունենք: Դա անկասկած վերազարթոնք էր»,-տպավորություններով կիսվեց Շավարշ Քրիսյանը:

Նա կարևորեց նաև Հռոմի պապի մատուցած պատարագն ու նրա հնչեցրած խոսքում երկու կարևոր շեշտադրում:«Երկու բան կա` մեկը, որ նա, ով մեկ միլիարդի չափ հետևորդ ունի, «ցեղասանություն» բառը կիրառեց: Մյուսն էլ` դուք գիտեք, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հավակնել է, որ աշխահի թիվ մեկ եկեղեցին է, իրենց նման եկեղեցի չկա: Առաջին անգամ Պապն ասաց` Առաջին քրիստոնյա եկեղեցին հայկական է: Սա մեզ համար մեծ հաղթանակ է ու շահ»,-ընդգծեց նա:

Շավարշ Քրիսյանի խոսքով` եվրոպական շատ երկրներ արդեն սկսել են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը կբերի նրան, որ մի օր Թուրքիան կմնա միանյակ` չընդունելով ցեղասպանությունը: «Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչպես պետք է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա ընդդիմադիր կուսակցությունը պետք է ունենա ավելի մեծ քանակով ձայներ, նրանք պետք է որդեգրեն մեր հարցը, որ քվե շահեն: Ժողովորդի մեջ էլ նոր մտածելակերպ կլինի, նրանք կմտածեն պատմության մասին, նրանք կդառնան մեր կողմը, կասեն, որ իրենց ստել են պատմության հարցում: Այս ամենից հետո Թուրքիան քաղաքական ձևով կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նկատեց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, ապա, Շավարշ Քրիսյանի դիտարկմամբ` Հայաստանն ու հայերը պետք է կարողանան աշխարհին ներկայանալ որպես հարուստ մշակույթի և քաղաքակրթության կրողներ: Իսկ դա իրագործելու համար պետք է հասու լինել լայն զանգվածներին: «Մենք մեծ ժառանգություն ունենք` Եգիպտոսի, Հունաստանի չափ, ճիշտ է, բուրգեր չունենք, բայց կարասներ ունենք, հնագույն շրջանի իրեր: Մենք դրանով կարող ենք աշխարհին ցույց տալ, որ իրավատեր ենք: Ամերիկան 200 տարվա պատմություն ունի, այն հարուստ երկիր է, բայց նրանք չեն կարող ասել, որ քաղաքակրթության առաջ ամարտիկ են, իսկ հայությունը կարող է ասել: Ունենք սքանչելի նկարիչներ, բանաստեղծներ, բայց դրանք միայն փոքրամասնություններին են հասու, քիչ մարդկանց: Ինչպես լայն մասսաներին մեր ունեցածը ներկայացնենք. պետք է ունենալ  համաշխարհային չափանիշով ֆուտբոլի խումբ, օլիմպիական ատլետներ, թենիս խաղացողներ, գիտեք ինչու` օլիմպիական խաղերը աշխարհում 2 միլիարդ մարդ է դիտում, դրոշակները, բոլոր մարզիկների շորերի վրա գրված «Հայաստան» բառերը կտեսնեն այդքան մարդիկ: Նրանք կսկսեն հետաքրքրվել, թե ովքեր են այդ հայերը ու մի օր էլ կգան Հայաստան ու կհասկանան, որ մենք ունենք այդքան մեծ ժառանգություն»,-շեշտադրեց Շավարշ Քրիսյանը:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026