Կղզում, որտեղ Բրեյվիկը սպանդ Էր սարքել, կրկին ճամբար Է բացվել
ОбществоՆորվեգիայի Ուտոյա կղզում, որտեղ 2011 թվականին Անդերս Բրեյվիկը 69 մարդ Էր սպանել, ողբերգությունից հետո առաջին անգամ կրկին վրանային երիտասարդական ճամբար Է բացվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երեք օր երիտասարդ ձախ ակտիվիստները կապրեն վրաններում եւ կմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ծայրահեղականության դեմ պայքարի հիմնախնդրի շուրջ բանավեճերին:
2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն Էր իրականացրել Օսլոյի կենտրոնում, ինչի հետեւանքով զոհվել Էր ութ մարդ: Այնուհետեւ նա ուղեւորվել Էր Ուտոյա կղզի, որտեղ գտնվում Էր երիտասարդական ճամբարը, եւ հրաձգություն բացել: Կղզում նրա կրակոցների զոհ Էին դարձել 69 հոգի, հիմնականում դեռահասներ:
Ավելի ուշ Բրեյվիկը Նորվեգիայի դատարանի կողմից դատապարտվել Է 21 տարվա բանտարկության: Հուլիսին նա ընդունվել Է Օսլոյի համալսարան: