Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել է դերասան Ջասթին Թերուի հետ
LifestyleԱմերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել է դերասան Ջասթին Թերուի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
«Մենք կարող ենք հաստատել, որ 45-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը եւ 44-ամյա Ջասթին Թերուն ամուսնություն են կնքել»,- նշել է CNN-ը:
Արարողությունը կայացել է օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի արվարձանում գտնվող նրանց տանը:
Իր հերթին TMZ հոլիվուդյան պորտալը ճշտում է, որ զույգը հյուրերին հրավիրել է նշելու Թերուի ծննդյան օրը: Սակայն, երբ նրանք ժամանել են, պարզվել է, որ ծննդյան օրվա փոխարեն հարսանիք է լինելու: «Այդ կերպ փեսացուն եւ հարսնացուն փորձել են թույլ չտալ տեղեկատվության արտահոսք եւ կանխել պապարացիների հայտնվելը»,- նշում է հրատարակությունը:
Թերուն եւ Էնիսթոնը սկսել են հանդիպել 2011 թվականի գարնանը՝ այն բանից մոտավորապես վեց տարի անց, երբ Էնիսթոնը ամուսնալուծվեց դերասան Բրեդ Փիթի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: