Վրաստանն ու Ռուսաստանը պետք է շահագրգռված լինեն տնտեսական կապերի խորացմամբ. վրացագետ
ОбществоՎրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է Վրաստանի հետ յուրահատուկ հարաբերություններ վարի` խորացնելով տնտեսական կապերը: Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսը շեշտեց, որ Վրաստանը գիտակցում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու կարևորությունը: «2008 թվականի պատերազմից հետո դրսից իրենց գումարներ տրվեցին, որով իրենք կարող էին տնտեսական իրավիճակը ինչ-որ չափով պա հել, բայց այսօր Վրաստանից ու մեր տարածաշրջանից դուրս շատ խնդիրներ կան, ու Արևմուտքը չունի հնարավորություն նմանատիպ գումարներ տրամադրելու: Վրաստանը գիտակցում է, որ այդ գումարները պետք է իրենք ստեղծեն, դրա համար անհրաժեշտ է առևտուրը զարգացնել, հատկապես Ռուսաստանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով` նաև Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի Վրաստանը մոտ լինի իրեն, իսկ դա հնարավոր է տնտեսական խորը համագործակցության պայմաններում:
Վրացագետը նկատեց, որ Վրաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն` մի կողմից` անդամակցելով Եվրամիությանն ու փորձելով անդամակցել ՆԱՏՕ-ին, մյուս կողմից` տնտեսական հարբերությունները խորացնելով հարևան երկրների` առաջին հերթին` Ռուսաստանի հետ: «Վրաստանը Ռուսաստանում մեծ սփուռք ունի` 800 հազարից 1.5 միլիոն` տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական թվերով: Ռուսաստանից Վրաստան գնացող փոխանցումները լուրջ թիվ են կազմում, երկու երկրների առևտրաշրջանառությունը տասնյակի մեջ մտավ, մի քանի տարի հետո` հնգյակի, այսօր վեցերորդ տեղում է: Կա հարաբերությունների դինամիկա: Չնայած կան քաղաքական կարմիր գծեր, բայց այդ ամենով հանդերձ` կա անվտանգ իրավիճակ: Նրանք հասկանում են, որ կա հարաբերությունների սահման, որի շրջանակներում կարելի է խորացնել տնտեսական հարաբերությունները, որը չի խանգարի արևմտամետ քաղաքականությանը»,-ավելացրեց Ջոնի Մելիքյանը:
Անդրադառնալով Վրաստանի ներքին սոցիալ-քաղաքական կյանքին` վրացագետը նշեց, որ երկրում սոցիալական իրավիճակը լուրջ է, որի մեղմման համար կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում: «Դեռ մարզերում է բարձրացել էլեկտրաէներգիայի սակագինը, բայց այսօր Թիֆլիսին էլեկտրաէներգիա մատակարող ընկերությունը ևս սկսում է բարձրացման գործընթաց, ինչը լուրջ վտանգ ունի: Այսօր արդեն ալյուրի գինը բարձրացել է` չնայած գյուղատնտեսական լավ տարի է եղել: Տրանսպորտի խնդիր կա, այս քանի օրը երթուղայինի վարորդներն ակցիա էին կազ մակերպել, գործադուլ էին անում` նշելով, որ պլանը բարձացել է ու իրենք չեն կարողանում այն փակել: Կարելի է ասել` բոլոր ոլորտներում խնդիրներ են ստեղծվել ու ներկայիս իշխանությունները փորձում են հակազդել ու փոքրացնել ռիսկերը»,-հայտնեց վրացագետը:
Նա հիշեցրեց, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և այս սեպտեմբերից կսկսվի ակտիվ քաղաքական շրջափուլը: