Շինարարներին են սպասում մի շարք ներդրումային ծրագրեր. Հովիկ Աբրահամյան
ОбществоՀՀ կառավա
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ շինարարը կառուցել է նաև երկրի համար դժվարին ժամանակներում: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս շինարարները կշարունակեն աշխատել նույն սիրով և եռանդով, քանի որ հայ շինարարը ոչ միայն քարը քարի վրա դնողն է, այլև ազգային արժեքների և ավանդույթների փոխանցողը: Միաժամանակ, վարչապետը նկատեց, որ շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի և պատահական չէ, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն դարձրել է ավանդական՝ փաստելով, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Անցյալ դարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարար
Իր հերթին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարությունն այս տարի մի շարք որոշումներ է ընդունել՝ կառուցապատման ընթացակարգերը պարզեցնելու նպատակով: Նախարարը վստահություն հայտնեց, որ ադյդ որոշումների արդյունքները տեսանելի կլինեն այս տարվերերջին և հաջորդ տարի: 2016 թվականին, ըստ Սարգսյանի, շինարարության ոլորտում նախատեսված են մի շարք ներդրումային ծրագրեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շնորհավորեց շինարարներին տոնական օրվա առթիվ և համոզմունք հայտնեց, որ նրանք կշարունակեն մայրաքաղաքի կառուցպատմանն ուղղված իր ջանքերն ու քայլերը:
Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամ Վովա Մարգարյանը և «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվեցին «Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ վարչության նախագահ Արամայիս Որսկանյանը, նախագծի գլխավոր կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշ յանը:
Մի խումբ շինարարներ պարգևատրվեցին նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից: