Գանձայում կվերանորոգվի Սբ. Կարապետ եկեղեցին
ОбществоՆինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկել են Սբ. Կարապետ եկեղեցու վերանորոգման աշխատանքները։«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից տեղեկացրին, որ այժմ ընթանում են եկեղեցու գմբեթի եւ վերին հատվածի վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգման ծախսերը հոգում են Գանձա գյուղի բարերարները։ Նախ ատեսվում է վերանորոգման աշխատանքներ անցկացնել նաեւ եկեղեցու ներսում։
Համաձայն պահպանված տվյալների՝ Սբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1859 թվականին։ Եկեղեցում քահանայել է Վահան Տերյանի հայրը, կառուցվել է Տերյանի պապիկի՝ հայր Գրիգորի ջանքերով։