Հայկական տարազի էթնոմշակութային դիմագիծը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդես կանցկացվի
Культура«Հայկական շրջանակ» նախաձեռնությունը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում եռօրյա մշակութային ձեռնարկ կանցկացնի: Օգոստոսի 12-14-ը մշակութային օջախում հայկական տարազի էթնոմշակութային դիմագիծը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդես և գիտական ֆորում կկազմակերպվի:
Ինչպես տեղեկացրին «Հայկական շրջանակ» ծրագրի մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ին կանցկացվի հայկական տարազի էթնո-մշակութային դիմագիծը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսի բացումը, կկազմակերպվի տարազների ցուցադրություն: Մրցույթի բացման արարողության ընթացքում կհնչի ազգագրական և ժողովրդական երաժշտություն, կներկայացվեն ազգագրական պարեր:
Oգոստոսի 13-ին կանցկացվի «Հայկական տարազը և էթնոմշակույթը մեր օրերում» խորագրով գիտական ֆորում, իսկ 14-ին տեղի կունենա լուսանկարչական մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը: