Ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայում 216 հանքափորներ չեն կարողանում դուրս գալ հանքից
ОбществоՈւկրաինայի ներքին գործերի նախարարության Դոնեցկի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած կրակողների հետեւանքով երեք ծանր վիրավոր կա, իսկ ամբողջ շրջանում չկա էլեկտրականություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta-ru-ն, Աբրոսկինը հայտնել է, որ հոսանքազրկված են Ձերժինսկայա, Հյուսիսային եւ Տորեցկայա հանքերը: Կրակոցների հետեւանքով 216 հանքափորեր չեն կարողանում գետնի տակից դուրս գալ: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ:
«Գիշերը զինյալները Ձերժինսկու ուղղությամբ օգտագործել են հրետանի, ինչի հետեւանքով տեղանքի խաղաղ բնակիչները ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,- ասել է Աբրոսկինը: