Ереван, 07.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Թե ինչու են հայերը նախընտրում հանգստանալ Վրաստանում. բացատրում են Ջերմուկի և Սևանի քաղաքապետները

Общество

Tert.am-ը գրում է.

Հայաստանյան հանգստի քաղաքներ հանդիսացող Սևանի և Ջերմուկի քաղաքապետները Tert.am-ի հետ զրույցում բացատրեցին, թե ինչն է ՀՀ քաղաքացիներին ստիպում հանգստի մեկնել ոչ թե Սևան կամ Ջերմուկ, այլ հարևան Վրաստան:

Նշենք, որ ըստ հրապարակված ցուցանիշների՝ միայն 2015-ի հուլիս ամսին Հայաստանից Վրաստան հանգստի է մեկնել 181 000 մարդ (ինչը 11.9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

Եթե Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշակի չափով համակարծիք էր, որ գնային քաղաքականությունը դեր ունի, ապա Ջերմուկի քաղաքապետը հավատացրեց, թե գնային քաղաքականությունը այստեղ ևս ճկուն է, ուղղակի մարդիկ նախընտրում են հանգստանալ ծովում: 

Սևանի քաղաքապետի խոսքով՝ նախընտրության առաջին պատճառը կլիմայական պայմաններ են: «Այս շրջաններում արևոտ օրերը շատ ավելի են, քան Սևանում, իսկ այն լողափերը, որոնց տերերը վարձակալել են, աշխատում են ընդամենը ամիսուկես, և պետք է այնքան աշխատեն, որ կարողանան մյուս ամիսների ծախսը փակել, դրա համար էլ գները բարձր են»,- ասաց նա:

Որպես երկրորդ պատճառ նա մատնանշեց ենթակառուցվածքները: «Այնտեղ կառուցապատումը լավն է, ենթակառուցվածքները լավն են, դրա համար էլ գնում են»,- ասաց նա: 

Հարցին, թե ինչն է խանգարում մեզ մոտ էլ նույն ենթակառուցվածքները զարգացնել, պատասխանեց՝ ոչ մի բան: «Դրա համար միայն հարկավոր է քաղաքական կամք, որպեսզի կոնկրետ ծրագիր իրագործեն կառավարության կողմից: Իրենց մոտ էլ, եթե հիշում եք, մի քանի տարի առաջ էլ մարդ չէր գնում, նույն ծովը կար, նույն տեղը կար, բայց որովհետև չկային համապատասխան ենթակառուցվածքներ, չէին գնում: Ուղղակի հարկավոր է մշակել նոր ծրագիր, կառավարությունը հաստատի, որի վրա էլ մենք աշխատենք և ամեն ինչի կհասնենք»,- ասաց նա:

Ռուդիկ Ղուկասյանը նշեց, որ պետք է թույլ տրվի կառուցապատում իրականացնել՝ այն էլ համատարած: «Համատարած կառուցապատման դեպքում մեկը սենյակի վարձակալություն է ունենում,  մյուսը հյուրանոց, էն մեկը ճաշարանը, որոնք էլ մրցակցության մեջ են մտնում ու գնային քաղաքականությունը մշակվում է ճիշտ ձևով, իսկ հիմա մեկը ստիպված ամեն ինչ է անում և դնում այն գինը, ինչ ուզում է»,- ասաց նա:

Սևանի քաղաքապետի առաջարկն է՝ թույլ տալ, որ լողափերը ոչ թե վարձակալեն, այլ սեփականաշնորհեն, ինչը թույլ կտա ներդրումներ անել:  Ըստ նրա՝ լողափում մարդկանց արած ներդրումներն իրենց սեփականությունը չի, երբ կուզեն նրանցից կարող են վերցնել դրանք։

«Բայց նորմալ պետություններում, նույն Ֆրանսիայում, մարդն ունի սեփականության իրավունք, որը թույլ է տալիս իր սեփականությունը հիպոթեկի առարկա դարձնել, վարկային ռեսուրսներ ներգրավել անընդհատ զարգացնել: Հիմա մեզ մոտ եթե կառավարությունը կառուցապատման որոշման գնա, որոշակի հատվածներ, այդ  թվում նաև Սևան վարչական տարածում, մարդիկ կկարողանան սեփականաշնորհել»,- ասաց նա։

««Հարսնաքարում» եղե՞լ եք, այդ ահռելի կառույցի տերն այդքան փող է ներդրել, բայց արդյունքում դա նրա սեփականությունը չէ, հիմա մենք ասում ենք հիմնական կառույցների համար տակի հողը սեփականության իրավունքով պետք է լինի, որ առևտրական դաշտ ստեղծենք»,- ասաց նա: 

Հարցին, թե արդյոք իրադրությունն է՛լ ավելի վատ չի լինի, եթե սեփականության իրավունքով տրամադրեն այդ տարածքներ, քանի որ սեփականատերերն արդեն վարձակալած հողերն են պարսպապատում՝ լողափերով հանդերձ, քաղաքապետը նշեց. «Ես ասում եմ էդ շենքերը հյուրանոցները, որ լինեն, դրանց տակի հողը պետք է տան, ոչ թե լողափերը, որպեսզի կարողանան վարկային ռեսուսր դարձնել, գրավի առարկա դառնա»:
Ռուդիկ Ղուկասյանը նաև նշեց, որ այսօր էլ հանգստացողների թիվը քիչ չէ. «Շաբաթ-կիրակի օրերը 50-55 հազար մարդ են ընդունում ճանապարհում»:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը նշեց, թե չի կարծում, որ հայերը
նախընտրում են Վրաստանը: «Ուղղակի ուզում են ծով գնալ, «զագառ» անել, իսկ Ջերմուկում ծով չկա, առողջարանային քաղաք է և այստեղ գալիս են հանգստանալու համար, հիմա այս պահին մեզ մոտ հանգստացողները այնքան շատ են, որ ազատ սենյակ չունենք»,- ասաց նա:

Հարցին, թե համաձայն չէ, որ ներքին տուրիզմը թանկ է. «Դուք ջերմուկյան գներից տեղյա՞կ եք, որ ասում եք թանկ է: Ջերմուկում տարբեր գնային քաղաքականություն է տարվում, պետք է գալ և ճշտել. կան թանկանոց առողջարաններ, կան ուղղակի էժան հյուրանոցներ, կան ցածր որակի, կան բարձր գրպանի էլ, ընտրում ես: Հիմա դու չես կարող ցածր գին վճարել ու 5 աստղանի հյուրանոցում մնալ: Կա 5000 դրամանոց առողջարան մի գիշերվա համար, կա նաև 25-30 000 դրամանոց»:

 Դիտարկմանը, թե ընդունում է, որ պարտադիր սոցփաթեթների հաշվին է Ջերմուկի հյուրանոցները լիքը, քաղաքապետը նշեց, թե համակարծիք չէ: «Ի՞նչն է Վրաստանում էժան, դե երևի Քոբուլեթիի հանրակացարանում մնում են, օրը, երևի, 10 դոլար վճարում են ասում են՝ գիտեք ինչ լավ տեղ էինք մնում: Գնացեք Վրաստանի 5 աստղանի հյուրանոցների գները նայեք, և եկեք Ջերմուկ, համեմատենք, տեսեք, որն է թանկ»,- ասաց նա և կրկնեց, թե Ջերմուկում էլ ընտրության հնարավորությունը մեծ է, պարզապես Վրաստանի ծովն է մոտիկ, մեքենայով գնում են, եթե Բուլղարիան ավելի մոտիկ լիներ՝ կգնային Բուլղարիա։

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»