Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն' ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մանավորապես, ասված է. «Այսօր' սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը: Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և լրագրողների աշխատանքը: Զինված ուժերի գործունեության, իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով լրագրողների բանակը նպաստում է ոչ միայն զինված ուժերի զարգացմանը, այլև մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից բազմաթիվ լրագրողներ լծվեցին հայենիքի պաշտպանության գործին: Զինվորական լրագրողներից ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ և փառք նրանց: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ: Այսօր էլ մեր պաշտպանական համակարգի ստորաբաժանումներում իրենց ծառայությունն են կրում բազմաթիվ լրագրողներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալել հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ լրագրողական այցելություններ սահմանային զորամասեր, ասուլիսներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ: Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, մեր լրագրողներն իրենց մեծ կամ փոքր նյութերով և շեշտադրումներով ներկայացնում են ազգային բանակը, զինվորականի առօրյան, նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Լրագրողները նաև յուրօրինակ կամուրջ են հասարակության և զինված ուժերի միջև: Եվ վստահ եմ, որ բոլորն են գիտակցում այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու հուսով, որ մեր լրագրողները կշարունակեն պատվով կատարել իրենց առաքելությունը' հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, հավասարակշիռ, կառուցողական և օբյեկտիվ հրապարակումներով անդրադառնով բանակաշինության խնդիրներին, զինված ուժերում ընթացող բարեփոխումներին: Հուլիս-օգոստոսյան դեպքերը հերթական անգամ ապացուցեցին վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի, նաև' լրագրողների համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը' մոռանալով բոլոր տարաձայնություններն ու գաղափարական տարակարծությունները: Մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած նրանց զրույցներում ծնված հրապարակումներն առավել բարձրացրին հայ զինվորի մարտական ոգին: Ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, լրագրողները ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի բնակչության ամենօրյա հերոսական կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը: Լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին: Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր' լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես' զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ' հայրենանվեր գործ կատարելիս: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին' դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու, միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին և մաղթում համախմբվածություն, համերաշխություն, քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում: Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն' ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման»:
Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank