Սամարայում դանակահարության հետեւանքով մահացել է «Սպարտակի» երկրպագու
ОбществоՄոսկվայից Սամարա մեկնած «Սպարտակի» մի երկրպագու անցած գիշեր քաղաքի «Պալուբա» ռեստորաններից մեկում տեղի ունեցած վեճի եւ դանակահարության հետեւանքով մահացել է: Զոհվածը դանակի հարված է ստացել պարանոցին, հաղորդում է Championat-ը:
Ռեստորանում եղած մյուս երկրպագուները փորձել են օգնություն ցույց տալ, փակել զարկերակը, սրտի մերսում անել, սակայն փրկել կյանքը չի հաջողվել: Կասկածյալը եւս Մոսկվայի ժամանած երկրպագու է, որը ձերբակալվել է:
Օգոստոսի 9-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի «Կռիլյա Սովետով» - «Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: