Գերմանացին ռեկորդ է սահմանել՝ ունենալով ամենաերկար ծննդյան օրը
ОбществоԳերմանիայի բնակիչ Սվեն Հագեմայերը ռեկորդ է սահմանել՝ նշելով ամենաերկար ծննդյան օրը: Այս մասին գրում է The Telegraph-ը: Երիտասարդն իր 26-ամյակը նշել է տարբեր ժամային գոտիներում: Ծննդյան օրը տևել է 46 ժամ, և այս ձեռքբերումը արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հագեմայերը ուղևորվել է նորզելանդական Օկլենդայից դեպի ավստրակալ Բրիսբեն, որը 2 ժամով հետ է Օկլենդայից: Ապա ուղևորվել է Հավայան կղզիներ, որն էլ 20 ժամով հետ է Բրիսբենից:
Ռեկորդի գրանցման ժամանակ հաշվի է առնվել տարբեր ժամային գոտիների ժամերը և այն, թե ինչպես է ժամերի տարբերությունը երկարացրել նրա ծննդյան օրը: Այսպիսով՝ գերմանացին օդում անցկացրել է 13 ժամ 10 րոպե:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Հագեմայերն իր ռեկորդային ճանապարհորդությունը կատարել է դեռ 2014թ.-ին, սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է միայն այժմ: Այս տարի նա մտադիր է ծնունդը նշել ավելի ավանդական՝ տանը, ընտանիքի հետ:
Նախորդ ռեկորդակրի ծննդյան տարդարձը տևել է 35 ժամ: