Օվկիանոսի տաքացումը ձկներին դեպի ջրերի խորքն է մղում
Обществоnews.am-ը գրում է.
Ավստրալիայի Ջեյմս Քուքի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ձկները դեպի ջրերի խորքն են գնում՝ շոգից փրկվելու համար: Ձկնաբանները Lethrinus miniatus տեսակի 60 ներկայացուցչի վրա նշում են արել Հերոն կղզու մոտ: Ձկների վրա նաեւ ռադիոհաղորդիչ են «տեղադրել», որոնք ազդակներ են փոխանցել ջրի խորության մասին:
Փորձը մի ամբողջ տարի է տեւել: Գիտնականները նկատել են, որ տաք օրերին ձկներն ավելի հազվադեպ են հայտնվել ափամերձ հատվածներում: Ըստ Gismeteo-ի, ծովի ջրերի շերտերում ձկների տեղակայումը հսկայական նշանակություն ունի կոմերցիոն ձկնորսության համար: Խորը ջրերում դրանց ավելի դժվար է որսալ:
Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները կփորձեն պարզել, արդյո՞ք այդ ձկնատեսակը կարող է ֆիզիլոգիապես հարմարվել ջրի ջերմաստիճանի բարձրացմանը: Ծովի որոշ բնակիչներ արդեն այդպիսի ունակություն ցուցաբերել են: