Հալեպի հայկական կենտրոնները շարունակում են ջուր մատակարարել բնակիչներին
ОбществоՀալեպի բնակչությունը շարունակում է ապրել պատերազմական ծանր իրավիճակում: Հրասանդների, գազի շշերի ու տարբեր տեսակի հրթիռների արձակումների պատճառած ահ ու սարսափի, ավերի ու քանդումի հետ մեկտեղ բնակիչները տարիներ շարունակ կենցաղային դժվարությունների են դիմագրավում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մի քանի շաբաթ շարունակ Հալեպում ջրամատակարարման դադարեցման պատճառով հերթականությամբ ջուր է մատակարարվում քաղաքի տարբեր թաղամասերին:
Քաղաքի տարբեր կառույցներ, այդ թվում նաև հայկական ակումբներ, կենտրոններ ու եկեղեցիներ, որոնք ջրհորներ ու ջրամբարներ ունեն, շարունակում են անվճար ջրի մատակարարման ծառայություն կատարել: Բազմաթիվ փողոցների մեջ կարելի է տեսնել ջրի սպասող երկար հերթեր:
Աղբյուրը բնակիչներին, հատկապես երեխաներին զգուշացնում է անվստահելի աղբյուրներից ջուր չխմել: