Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի գահակալությանը
ОбществоԶմմառի Ս. Տիրամոր վանքում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի գահակալության արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ մասնակցել են Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Նորին Սրբության շնորհավորական խոսքն ընտրության առիթով:
«Առ Աստված աղոթքով և գոհունակությամբ համայն հայության սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Ձեր բարի և նվիրական ծառայությամբ Դուք մշտապես եղել եք Տիրոջ խոսքի սպասավորն ու անխոնջ հովիվը` թե՛ իբրև ուսուցիչ, թե՛ իբրև հովիվ և թե՛ իբրև բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկե հայոց համայնքի: Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր հավատացելոց հոտը: Մեր օրհնությունն ոÖ ‚ շնորհավորանքներն ենք բերում նաև Հայ կաթողիկե համայնքի ողջ հոգևորականաց դասին ու հավատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկե հայոց առաջնորդությունը»,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: