Հանրապետությունից օգոստոսի 10-ի դրությամբ արտահանվել է 50 315 տոննա պտուղ- բանջարեղեն
ОбществоՀայաստանից oգոստոսի 10-ի դրությամբ ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արտահանվել է նաև 20 970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորÕ ¤ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց։
Օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց և 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը. նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս։