Արմեն Սարգսյանը մասնակցել է Սինգապուրի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառումներին
ОбществоՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 9-ին մասնակցել է Սինգապուրի անկախության 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունի ց, դեսպանը ներկա է գտնվել զինվորական շքերթին, տոնական համերգին, մասնակցել է Սինգապուրի Կառավարության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառումների ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թեո Չի Հինի հետ, ում փոխանցել է ՀՀ կառավարության ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն ազգային տոնի կապակցությամբ:
Սինգապուրի արտաքին գործերի նախարար Կ․Շանմուգամի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանը վերջինիս է փոխանցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան: