Ռուսները եւ հույները Եվրոպայի առաջատարներն են դարձել աշխատանքի անարդյունավետության ցուցանիշով
ОбществоՌուսաստանի եւ Հունաստանի բնակիչներն ամենից շատն են աշխատում Եվրոպայում, սակայն, Եվրոպայի մյուս պետությունների ներկայացուցիչների համեմատությամբ, այդ աշխատանքն անարդյունավետ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Ժամերի միջին քանակով, որը Ռուսաստանի բնակիչներն ամեն տարի անցկացնում են աշխատանքի վայրում, երկիրը 1982 ժամով զիջում Է միայն Հունաստանին՝ 2034 ժամ: Այդ են վկայում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալները:
Դրա հետ մեկտեղ ՏՀԶԿ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ աշխատանքի արտադրողականությամբ, որը չափվում Է որպես աշխատաժամանակի մեկ ժամվա ՀՆԱ, Ռուսաստանը 25,9 դոլարով հետ Է մնում եվրոպական բոլոր երկրներից: Հունաստանի 36,2 դոլար արդյունքը փոքր-ինչ ավելի լավ Է այն դեպքում, երբ Եվրամիության 28 երկրներում միջին մակարդակը կազմում Է 50 դոլար:
Աշխատանքի ցածր արտադրողականությունը կարող Է նույնքան վնասակար լինել տնտեսության համար, որքան պարտքի բարձր մակարդակը, նշում են փորձագետները:
ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն Է, որն ներառում Է 34 առավել զարգացած պետություններ: Ներկայում նրա մեջ մտնում են՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաք ս»-ը: