Գավառի և Գյումրի մանկատների 19 երեխա ներկա կլինի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը
ОбществоՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում oգոստոսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան եւ Գավառի մանկատների 19 երեխաներ մեկնել են Թբիլիսի՝ ներկա գտնվելու օգոստոսի 11-ին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը:
ՀՖՖ տեխնիկական կենտրոնից՝ ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ և նախապես ժամանել էին երեխաները, նրանք Թբիլիսի ուղևորվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ուղեկցող ներկայացուցիչների հետ՝ հատուկ այդ նպատակով հատկացված ավտոբուսով՝ միմյանց և ուղեկիցների հետ լուսանկարվելուց և ծանոթանալուց հետո:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են հրավիրվել նաև անապահով ընտանիքներից եւ մանկատներից 9-ից 12 տարեկան երեխաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից եւ Մոլդովայից:
Երեխաները կտեղակայվեն տեղացի երեխաների հետ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի սեկտորներից մեկում: Երեխաներին կտրամադրվեն նաև շապիկներ «Ֆուտբոլ քաղականությունից դուրս» մակագրությամբ:
Ծրագրվում է նաեւ երեխաների մասնակցությունը փոքր մրցաշարի: