Նորատուս գյուղում քաղաքացին անկանոն կրակոցներ է արձակել
ОбществоՀՀ ոստիկանությունը է տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 14.15-ին, 1983 թ. ծնված Լյուբով Հ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ իր ծանոթը` 1993 թ. ծնված Հարություն Հ.-ն, տանն ինքնաձիգ է ապօրինի պահում և օգոստոսի 7-ին՝ ժամը 03.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, ընկերոջ` 1993 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ի հետ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հա րակից տարածքում /Սևանա լճի մոտ/ դրանով արձակել են անկանոն կրակոցներ են արձակել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 8-ին՝ ժամը 22.15-ին, Հարություն Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, կամավոր ներկայացրել «ԱԿ» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է օգոստոսի 5-ին Քարվաճառի տարածքից ու վերցրել է ոստիկանությանը հանձնելու նպատակով: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվում են նյութեր: