Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգիր երեխան ցանկանում է կենսաբանական մոր հետ ապրել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին կարող է չնախատեսված այց կատարել Եթովպիա, գրում է tattler.ru-ն:
Նա այդ երկրից 2005 թվականին որդեգրել էր պատշաճ խնամքի պատճառով հյուծված Զախարա Մարլի Ջոլի-Փիթին: Այդ ժամանակ բոլոր փաստաթղթերում աղջիկը որպես որբ է նշված եղել. նրա մայրն իբր մահացել է ՁԻԱՀ-ից: Սակայն մի քանի տարի անց պարզվել է, որ Մենթևաբ Դավիթ Լեբիզոն ողջ է և ցանկանում է տեսնել իր դստերը, որին իբր նրանից «խաբեությամբ խլել են չինովնիկները»:
Որդեգրման գործակալությունից անմիջապես պատասխան է ստացվել. ամեն ինչ օրինական է եղել. Զախարայից պաշտոնապես հրաժարվել են բոլոր բարեկամները, ներառյալ՝ հարազատ տատիկը, ով էլ հաստատել է երեխայի մոր մահը: Հարցը փակվել է:
Սակայն վերջերս Զախարան հայտարարել է իր խորթ ծնողներին, որ նույնպես ցանկանում է հանդիպել իր կենսաբանական մոր հետ և անգամ պատրաստ է նրա հետ ապրել իր հայրենիքում:
«Այդ խոսքերը կոտրել են Անջելինայի սիրտը»,- լրատվամիջոցներին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները: Շատերը Զախարայի պահվածքը բացատրում են նրա բարդ բնավորությամբ. լուրերի համաձայն՝ աղջիկը շատ խոցելի է, բավական քմահաճ և շատ է խանդում Անջելինային և Բրեդին իրենց հարազատ երեխաների նկատմամբ:




