Հանրությունը վրդովված է. Հարփեր Բեքհեմը դեռ ծծակով է քայլում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բեքհեմի հայտնի ընտանիքի ամենափոքր երեխայի՝ Հարփերի լուսանկարներն առաջացրել են հանրության վրդովմունքն ու փորձագետների անհանգստությունը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Բանն այն է, որ օրերս Բեքհեմների ընտանիքն ամբողջ կազմով գնացել է զբոսնելու: 4-ամյա Հարփերը փողոցում քայլել է՝ ծծակը բերանում:
Համացանցում հրապարակված լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել: Կան փորձագետներ, որոնք կանխատեսում են, որ երեխան խոսքային, կծելու հետ կապված խնդիրներ կունենա: Ըստ նրանց՝ ծծակը ցուցված է միայն նորածնին, այն էլ՝ մինչև որոշակի տարիք, իսկ Հարփերի համար այդ «աքսեսուարը» պետք է արդեն վաղուց անցյալ լիներ:
Իսկ որոշ փորձագետներ կարծում են, որ այդպիսով Հարփերը հաղթահարում է սթրեսը. նրան ամենուր հետապնդում են պապարացիները, և գլխավորը՝ հիմա նա առողջ ու երջանիկ է:

