Ереван, 07.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Կառավարությունն ու գիտական ոլորտը պետք է փորձեն միասին զարգացնել գյուղատնտեսությունը. ՀՀ վարչապետ

Общество

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումը` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն, և ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում գործադիրն ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը և ակտիվ համագործակցությունը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման աննախադեպ քննարկում նախաձեռնելու համար, որը լավ հնարավորություն է ՀՀ ագրոպարենային ոլորտի զարգացմանը վերաբերող առաջարկությունները ներկայացնելու և քննարկելու համար: Նա տեղեկատվություն է ներկայացրել ՀԱԱՀ գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ագրարային կրթական, գիտական և խորհրդատվական համակարգերին ներկայացվող պահանջները հիմնականում պայմանավորված են ոլորտի ներկա վիճակով, առկա հիմնախնդիրներով և զարգացման ռազմավարական  ծրագրերով: Բուհում իրականացվո ղ գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (2014թ.՝ 257.56 մլն ՀՀ դրամ): 2015թ. մարտին ՀԱԱՀ-ը 4 տարի ժամկետով ստացել է պետական հավատարմագրում:

Բուհն ունի 4 մասնաճյուղ՝ Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում և Արցախում, այժմ ուսանողների թիվը հասնում է 12800-ի: Համալսարանում նորացվել են գործող լաբորատորիաների սարքավորումները, ստեղծվել է 6 նոր մասնագիտացված լաբորատորիա: Ընդհանուր առմամբ 2005-2015 թթ. ՀԱԱՀ խորհրդատվական և տեղեկատվական համակարգի կողմից ՀՀ 10 մարզում իրականացվել է 465 ծրագիր, որին մասնակցել են շուրջ 35000 ֆերմեր, հողօգտագործող, վերամշակող և այլն: Անդրադառնալով ագրոպարենային ոլորտում գիտական մշակումներին և արտադրությունում դրանց ներդրման վիճակին ու խնդիրներին՝ ՀԱԱՀ ռեկտորը նշել է, որ վերջին տարիներին բուհում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ և սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում և պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության և այլ ոլորտներում:

Զեկուցումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են պետական ագրարային քաղաքականության առաջնահերթություններին, գիտական արդյունքների նյութականացմանը, արտադրության առաջնահերթ ճյուղերի ընտրությանը, տնկարանային տնտեսության զարգացմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը ողջունել է ագրարային համալսարանի գործունեության արդիականացմանն ուղղված քայլերը ու գիտական նվաճումները, բայց միաժամանակ անհրաժեշտ է համարել առարկայական քայլերի ձեռնարկումը և գիտական ձեռքբերումների հենքի վրա կոնկրետ նպատակային ծրագրերի իրականացումը: Ագրարային գիտություն-արտադրություն կապի սերտացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ-ի միջև համագործակցության ակտիվացումը և համակարգված համատեղ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է համատեղ ակտիվ աշխատել տեսանելի արդյունքների հասնելու համար: «Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք, բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», - նշել է վարչապետը:

Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն:  

 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»